Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում «Յենի Անադոլու» (“Yeni Anadolu” / YAY) հրատարակչությունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծագործություններով հայտնի թուրք հեղինակ Քեմալ Յալչընի «Իմ Աստված սերն է» վերնագրով գիրքը, որը նվիրված է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ, Կ․Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանին։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով Քեմալ Յալչընի ֆեյսբուքյան էջում արված գրառման վրա։
Աղբյուրի համաձայն՝ գրքում ներկայացված են Գարեգին Սրբազանի կյանքը, գաղափարները և աշխարընկալումը։ Գրքի հեղինակ Քեմալ Յալչընն իր էջում նաև նշում է․ «Այս գիրքն ընթերցելիս ձեր աշխարհն էլ կարող է փոխվել, և դուք նույնպես կարող եք հասնել հոգու խաղաղության և երանության՝ ասելով, թե «Իմ Աստված սերն է»»։
Հիշեցնենք, որ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանն իր մահկանացուն է կնքել Ստամբուլում այսօր առավոտյան, Յեդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Հիշեցնենք նաև, Գարեգին Սրբազանը նույն Քեմալ Յալչընի «Սիրտս քեզնով է խայտում» վեպի առաջին թարգմանիչն է։ Գարեգին Արքեպիսկոպոսը և Քեմալ Յալչընը 2018 թ․ հոկտեմբերին հյուրընկալվել էին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում։
Մելինե Անումյան
Akunq.net