Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատական ու օրենսդիր համակարգում կիրակի օրվանից սկսված կադրային ջարդից հետ չի մնում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նա առաջիններից էր, որի անունը կապվեց հրաժարականի մեծ ալիքի հետ: Չորս օր առաջ՝ նոյեմբերի 19-ին, Զեյնալյանը ֆեյսբուքում գրառմամբ հայտարարեց՝ վայր է դնում պատգամավորական մանդատը:
Իսկ ահա այսօր առավոտյանխորհրդարանից դուրս գալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
«Իրավունք» օրաթերթի տեղեկություններով էլ՝ պաշտոնանկությունից հետո Փաշինյանը Զեյնալյանին կվստահի Առողջապահության նախարարի աթոռը: Թերթի տեղեկություններով՝ կուսակցության մութ անկյուններում դժգոհություններ կան Առողջապահության ներկա նախարար Անահիտ Ավանեսյանի հանդեպ:
Նկատենք, որ, ի տարբերություն իրավաբանի կրթություն ունեցող Ավանեսյանի, Զեյնալյանն ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Իսկ ահա 2021թ. հունիսի 20-ին, վերջինս ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, հետո, արդեն, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնն է ստանձնել:
Ի՞նչ կփոխվի առողջապահական համակարգում,եթե Զեյնալյանը դոմինոյի էֆեկտով հայտնվի Առողջապահության նախարար Անահիտ Մանասյանի աթոռին: Yerkir.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանն այդ կապակցությամբ նշեց. «Զեյնալյանը եղել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ենթադրում եմ, որ առողջապահական կառավարումից տեղյակ է, զբաղվելէ առողջապահական և օրենսդրական փոփոխություններով, դա կարևորէ, բայց դեռևս վաղ է որևէ ենթադրություններ անել: Պետք է ամեն բան ժամանակի և իրադարձությունների զարգացման վրա թողնել»:
«Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցչի խոսքով՝ միայն նախարարի տեղափոխությունը բավարար չէ, որ լուծվեն ոլորտի կարևորագույն խնդիրները: Շեշտեց՝ ոլորտում լրջագույն խնդիրներ կան, որ ծառացել են գերատեսչության առաջ. էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի ձախողումից մինչև առողջապահական ապահովագրությունը, որն արդեն պետք է գործեր, իսկ բնակչության անապահով խավը պետք է ապահովագրված լիներ, սակայն…:
«Խնդիրը կապված է ոչ թե մեկ անձի՝ նախարարի հետ, այլև ամբողջ թիմի, որը ձախողել է առողջապահական համակարգի աշխատանքը: Եթե լինի այս փոփոխությունը (նկատի ունի այն, որ Նարեկ Զեյնալյանը նշանակվի ԱՆ պաշտոնում-խմբ.) պիտի փոխվի ներկա թիմը: Սա պետք է լինի նաև այն դեպքում, եթե անգամ Անահիտ Ավանեսյանը շարունակի ղեկավարել նախարարությունը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ գերատեսչությունում պետք է պրոֆեսիոնալներ աշխատեն, և ակնհայտէ, որ պրոֆեսիոնալների դեֆիցիտկա նախարարությունում: