կարևոր
862 դիտում, 4 ժամ առաջ - 2024-11-21 14:28
Հասարակություն

Միասնական ընդունելության քննությունների արդյունքում ագրարային համալսարանում կրկին արձանագրվել են խայտառակ արդյունքեր

Միասնական ընդունելության քննությունների արդյունքում ագրարային համալսարանում կրկին արձանագրվել են խայտառակ արդյունքեր

Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ այս տարի հեռակա համակարգի միասնական ընդունելության քննությունների արդյունքում ագրարային մասնագիտություններով ընդունվել է ընդամենը 5 դիմորդ։

Ներկայացնում ենք ագրարային համալսարանի ագրարային մասնագիտությունների ընդունելության արդյունքներն՝ ըստ ԳԹԿ տվյալների

  1. Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր – 2 ուսանող
  2. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 1 ուսանող
  3. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 1 ուսանող
  4. Բույսերի պաշտպանություն – 1 ուսանող
  5. Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն – 0
  6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում – 0
  7. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա - 0
  8. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 0
  9. Սննդամթերքի անվտանգություն – 0
  10. Պարենամթերքի տեխնոլոգիա – 0
  11. Ագրոարդյունաբերական տեխնոլոգիաներ – 0
  12. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 0:

Հետաքրքիրն այն է, որ այս ողբերգական վիճակն արձանագրվում է արդեն մի քանի տարի: Ի հեճուկս սրան  ոլորտի պատասխանատու Ժաննա Անդրեասյանն անընդհատ թմբկահարում է պետության կողմից ագրարային կրթության նկատմամբ ցուցաբերվող աննախադեպ հոգածության մասին, իսկ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, շարունակելով նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի ավանդույթներն ու աննախադեպ բարեփոխումները, առիթը բաց չի թողնում խոսելու համալսարանի կողմից մատուցվող կրթական ծառայությունների նմանը չունեցող որակի մասին: