Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ կառավարության կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, ինչի շուրջ էլ Yerkir.am-ը զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:
Քաղաքագետը նշեց, որ ինքը միայն Վարդան Արամյանին է ճանաչում: «Բացի Վարդան Արամյանից, մնացածին չեմ ճանաչում: Կարծում եմ `Վարդան Արամյանը պրոֆեսիոնալ ֆինանսիստ է, բայց չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված հենց նրա ընտրությունը Կարեն Կարապետյանի կողմից: Մյուսների մասին կարծիք հայտնել չեմ կարող»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ շատ կարևոր է, թե նրանք ինչ ծրագիր են ներկայացնելու. տվյալ պարագայում` անձերի չենք ճանաչում, իսկ կառավարության մասին կարող ենք ինչ-որ նախնական գնահատականներ տալ, երբ ծրագիր ներկայացված կլինի:
Սաֆարյանը զարմանք հայտնեց Դավիթ Հարությունյանի վերանշանակման վերաբերյալ: «Օրինակ` Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, հաստատապես կարող ենք ասել, սոցիալական արդարությանը, կամ սոցիալական խմբերին չեն ներկայացրել, նրանք ներկայացրել են օլիգարխիային, և բնական է, որ հեռացվել են: Բայց շատ զարմացած եմ, որ Դավիթ Հարությունյանին է պահել Կարեն Կարապետյանը, մի փոքր տխրեցնում է այս հանգամանքը, չեմ կարծում որ նա իրեն պիտանի է»,- նշեց Նա:
Սաֆարյանը գոհ չէ կառավարության աշխատանքից, և ըստ նրա, պաշտոնանկություններն արդարացված են: «Նրանք արդեն աշխատել են, նրանք արդեն ցույց են տվել, թե ինչ կարող են անել: Ես գոհ չեմ: Վստահ եմ` Կարեն Կարապետյանն էլ գոհ չէ այսպիսի աշխատանքից: Էլի կան մարդիկ, որոնց աշխատանքից ես գոհ չեմ, բայց շատ հետաքրքիր է, թե ինչ է անելու ինքը` Կարեն Կարապետյանը: Շատ խնդիրներ կան, որ այս կառավարությունը չի արել, հետևաբար, այս կառավարությունը չի կարող ինձ որևէ հույս ներշնչել, բայց այս խնդիրների շրջանակներում, եթե Կարեն Կարապետյանը ուզում է կառավարման որակը փոխել, ուրեմն այդպիսի մարդիկ պետք չեն»,- ասաց նա:
Վերջում Սաֆարյանն ավելացրեց, որ կառավարությունը պետք է ոտքից գլուխ փոխվի, որպեսզի երկրում էլ ինչ-որ բան փոխվի: Նա չցանկացավ կանխատեսումներ անել, թե էլ ո՞ր նախարարը կզրկվի իր պաշտոնից: