Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մի շարք հասարակական գործիչներ, արվեստագետներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ նոր նախաձեռնությամբ են հանդես եկել` իրենց անհամաձայնությունը հայտնելով Սուրեն Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակվելու քայլին: Այս մասին Հետքի» հետ զրույցում նշել է Կապանի «Կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:
«Անընդունելի եմ համարում «Կապանցիները դեմ են» կամ «Սյունեցիները դեմ են»` նման վերնագրերով հոդվածները: Կան և կողմ, և ռադիկալ դեմ դիրքրոշումներ և կապանցիների, և սյունեցիների շրջանում: Ասել, որ կրքերը մարել են, ճիշտ չէ: Մի շարք հասարակական գործիչներ, արվեստագետներ , տարբեր բնագավառների ներկայացուցիչներ նոր նախաձեռնությամբ են հանդես եկել` իրենց անհամաձայնությունըտ հայտնելով Սուրեն Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակվելու քայլին»,-ասել է նա:
Վերջինիս խոսքով` սոցիալական ցանցերում արդեն տարածվում է Սուրիկ Խաչատրյանի դեմ պետիցիան: Մոտ 500 հոգի արդեն մասնակցել է դրան`այդ թվում կապանցիներ:
«Ստորագրահավաքը հասարակական հնչեղություն տալու մեկ տարբերակ է: Չեմ կարծում, որ իշխանությունները ևս մեկ անգամ կանդրադառնան դրան, քանի որ առհասարակ իշխանությունների համար սպասելի էր, որ բուռն քննադատություն է ուղղվելու դեպի իրենց, սակայն անտեսեցին դա, ինչը վկայում է այն մասին, որ իշխանություններն այլընտրանք չունեին Սյունիքի մարզպետի պաշտոնում իրենց թեկնածուին նշանակելու հարցում»,- ընդգծել է Փարսադանյանը»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: