|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայտնել ենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր նախարար Վահան Մարտիրոսյանն ամփոփ ներկայացրեց գերատեսչության` վերջին վեց ամսվա գործունեությունը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա անդրադարձավ նաև իր՝ նոր կառավարության կազմում ընդգրկվելու հնարավորությանը: «Ինձ այդ պաշտոնում պետք է տեսնեն կուսակցությունը, վարչապետը, նախագահը: Ոնց որոշեն»,- ասաց Մարտիրոսյանը:
«Դուք կցանկանա՞ք շարունակել նախարարական գործունեությունը» հարցին պատասխանեց. «Թույլ տվեք չասեմ»:
Հարցին՝ ծրագրեր եք մշակել, չե՞ք ուզում այդ ծրագրերը կյանքի կոչել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ ծրագրերը շարունակական են, դրանք միայն իմ մշակած ծրագրերը չեն: Դա աշխատանք է, որին մասնակցում է նախարարության ամբողջ կազմը: Մի միտքը կարող եմ ես տալ, մյուս միտքը՝ ուրիշը: Սա թիմային աշխատանք է»: