|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայ լրագրողը բարձրացրել է այն հարցը, որ Թուրքիայում երկու հայկական եկեղեցի է վաճառքի հանվել, կան նաև քրիստոնեական եկեղեցիների և գերեզմանատների ոչնչացման բազմաթիվ փաստեր, որոնք Թուրքիայի իրավասու մարմինների կողմից արձագանք չեն ստանում:
Զախարովային զարմացրել է, որ աշխարհում կա կրոնական օբյեկտների վաճառքի պրակտիկա:
«Մեր դիրքորոշումը նաև հիմնված է միջազգային հարթակներում հայտարարված մոտեցումների վրա: Այս դիրքորոշումը կապված է կրոնական վայրերի, պատմական հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտության հետ: Ինչ վերաբերում է անշարժ գույքի օբյեկտների վաճառքին, ապա ես կարող եմ այժմ հեռանալ պաշտոնական մասից, հիմա նույնիսկ չեմ կարող գնահատական տալ»,- ասել է նա: