կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 15:23
Քաղաքական

Մեզ անհրաժեշտ է զարգացման թռիչքաձև ուղի. Մկրտիչ Մինասյան

Մեզ անհրաժեշտ է զարգացման թռիչքաձև ուղի. Մկրտիչ Մինասյան

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույց վերհիշեց Հայաստանի անկախության 25-ամյա ճանապարհը և, որպես քաղաքական դաշտի հնաբնակ, վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդն իր գենետիկայով հնարավորություն ունի ընտրելու թռիչքաթև զարգացման ուղի:

«Մեր պետականությունը շատ մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, և այն, ինչ դժվարությամբ է տրվում, դառնում է ավելի քաղցր ու անհրաժեշտ: Ղարաբաղյան պատերազմ ունեցանք, որը լուսավոր էր ի սկզբանե: Այդ ժամանակից կարողացանք ձերբազատվել բարոյական, հոգեբանական խնդիրներից, և ազգը հիմա պատրաստ է հայրենիքը, սրբությունները մինչև վերջ պաշտպանել: Ապրիլյան պատերազմը, բոլոր կարևորագույն հատկություններով հանդերձ, ցույց տվեց, որ կռվողներն անկախության սերնդից են, և նրանց սրտերում կանթեղված է հենց անկախությունը»,- ասաց Մինասյանը:

Նա շեշտեց, որ 21-րդ դարում բացարձակ անկախ չի կարող լինել որևէ պետություն, բայց պետականություն կառուցելը մեր պարագայում վերաբերում է բոլորիս և բոլորիս խնդիրն է: «Հայ ժողովուդն իր գենետիկայով հնարավորություն ունի զարգացման թռիչքային ընթացք ընտրելու»,- ասաց ՀՀԿ-ականը և հավելեց, որ հենց հիմա է այն ժամանակը, երբ կարելի է պայքարի գնով պաշտպանվող հայրենիքը դարձնել ավելի շեն ու պայծառ:

«Մենք դատապարտված ենք լինել աշխարհաքաղաքական այնպիսի հատվածում, որտեղ մեծերի բախում կա, և Հայաստանին այլ ճանապարհ չի մնում քան պարտադրել անկախություն՝ը իր կեցվածքով: Թերևս ճիշտ է մեծ բանաստեղծն ասել, որ մեր փորկությունը մեր միասնականության մեջ է: Ժամանակն է, որ բոլորս ևս մեկ անգամ վերլուծենք ու հասկանանք՝ ով ենք մենք: Հայաստանն այլընտրանք չունի, մեզ անհրաժեշտ է զարգացման թռիչքաձև ուղի»,- ասաց պատգամավորը: