Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իհարկե, առաջնային և առանցքային օրակարգ են այս իշխանությունների ձեռամբ՝ մեր երկրի արտաքին անվտանգայինխորացող սպառնալիքներն ու դրանց ամենօրյա դրսևորումները․ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ իրական պատերազմներ՝ անդառնալի կորուստներով,ազգային և պետական շահերիստորադասում՝ իշխանության նեղ քաղաքական ու անձնական շահերին,նոր պատերազմիավելացող սպառնալիքներ։
Սակայն պակաս կարևոր չեն նաև ներքին անվտանգությանավելացող խնդիրները և իրական մարտահրավերները։
Հետևողականորեն ձևավորվող և ամրապնդվող ոստիկանապետության դառը պտուղներն իրենց ուշացնել չեն տալիս։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ հինգ տարիներինաննախադեպ,թռիչքաձև ավելացել են հանցագործությունները, հասարակության ներքին անվտանգությանռիսկերը։ Իրավիճակը բնութագրող պաշտոնական վիճակագրության հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև բերված աղյուսակում։ Այդտեղից կարելի է առանձնացնել ահագնացող որոշ միտումներ(խոսուն փաստեր)։
1․Հանցագործությունների ընդհանուր քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին՝ 2013-2017թթ․ արձանագրվել է 10,6 տոկոս աճ, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին՝ 2018-2022թթ․ աճը կազմել է66,8 տոկոս, այսինքն՝ աճի տեմպն ավելացել է շուրջ 6,3 անգամ։ Հրապարակված վերջին տվյալներով՝ բարձր աճը շարունակվել է նաև 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին։
2․Ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներինարձանագրվել է 11,7 տոկոս նվազում, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին 40 տոկոսաճ։ Նախորդ հինգ տարիների բարձր աճի ցուցանիշն էականորեն ավելացել է 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին։
3․Առանձնապես ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին ավելացել է 34 դեպքով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին ավելացել է 669 դեպքով։
Այսինքն՝ առանձնապես վտանգավոր հանցագործությունների աճն ավելացել է շուրջ 20 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հանցագործությունները կրկնապատկվել են։
4․Սպանությունների ցուցանիշը․մինչև 2022թ․ տվյալները համադրելի չեն 2022-2023թթ․ տվյալների հետ՝ հաշվարկի մեթոդաբանության փոփոխություններովպայմանավորված։ Սակայն ահագնացող փաստ էայն, որ2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների քանակը ևսկրկնապատկվել է։
5․ Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը(ներառյալ զենքի գործադրմամբ խուլիգանությունները)․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներինավելացել է 17 տոկոսով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներինավելացեել է 3,4 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվել է աննախադեպ այս աճի բացասական ցուցանիշը։
6․Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներինգրեթե չի փոփոխվել, իսկ իշխանափոխությունից հետո՝ 2018-2022թթ․աճել է 2,6 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 2,3 անգամ՝ դառնալով աննախադեպ անկախացումից հետո արձանագրված տարեկան աճերի ցուցանիշների համեմատ։
7․ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները)քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին այս ցուցանիշի աճի տեմպն էապես պակաս էիշխանափոխությունից հետո արձանագրված աճի ցուցանիշից։
8․ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող և իշխանափոխությանը հաջորդող հինգ տարիներին այս ցուցանիշները բավականին մոտ են և ունեցել են նվազմանհամադրելի միտումներ՝ չնայած նրան, որ օրվա իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարն իբրև իր առաջնահերթություն և հիմնական դևիզ է հռչակել։
Առարկայական և ամփոփ եզրակացությունը մեկն է․ ոստիկանությունը ողջ ներուժով նվիրված է օրվա իշխանական խմբակի իշխանությունն ամեն գնով պահելու գործին՝ որպես միակ մնացած հենարան։
Դրան զուգահեռ և դրանով պայմանավորված մեր երկրում թռիչքաձև աճում ենհանցագործությունները՝ ողջ ծավալով և նորանոր բարձրունքներ «նվաճելով»։
N |
Գրանցված հանցագործությունների քանակ* |
2013թ․հունվար-դեկտեմբեր |
2017թ․հունվար-դեկտեմբեր |
2018թ․ հունվար-դեկտեմբեր |
2022թ․հունվար-դեկտեմբեր |
2022թ․ հունվար-նոյեմբեր |
2023թ․ հունվար-նոյեմբեր |
1. |
Ընդհանուր հանցագործություններ |
18333 |
20284 |
22551 |
37612 |
33282 |
35052 |
2. |
Ծանր հանցագործություններ |
3089 |
2729 |
3643 |
5092 |
4313 |
5190 |
3. |
Առանձնապես ծանր հանցագործություններ |
130 |
164 |
224 |
893 |
880 |
1661 |
4. |
Մարդու դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ |
4727 |
4868 |
4799 |
6565 |
6124 |
6462 |
4․1 |
Սպանություն** |
48 |
49 |
35 |
604 |
542 |
1241 |
5․ |
Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ |
3121 |
3650 |
3511 |
11861 |
10418 |
13531 |
5․1 |
Խուլիգանություն |
185 |
202 |
234 |
453 |
391 |
532 |
5․2 |
Զենքի գործադրմամբ խուլիգանություն |
32 |
41 |
53 |
97 |
84 |
86 |
5․3 |
1222 |
1271 |
877 |
2268 |
1904 |
4265 |
|
6․ |
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները) |
6475 |
8102 |
10112 |
13902 |
12142 |
9507 |
7․ |
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |
782 |
634 |
1353 |
898 |
792 |
1277 |
* Աղյուսակում բերված պաշտոնական վիճակագրական աղբյուրների հղումները՝
https://www.armstat.am/file/article/sv_11_23a_530.pdf,
https://www.armstat.am/file/article/sv_12_22a_530.pdf,
https://www.armstat.am/file/article/sv_12_19a_540.pdf,
https://www.armstat.am/file/article/sv_12_18a_550.pdf,
https://www.armstat.am/file/article/sv_12_14a_550.pdf։
** Նոր ՔԴՕ կարգավորումներով պայմանավորված 2022 թվականին սպանությունների ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանական որոշակի փոփոխություններ են կատարվել։
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ