|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Չափազանց մեծ պատասխանատվության տակ ենք մտնում ես եւ «Հայաստան» դաշինքը։ Սա ասելով՝ հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ, հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս,-շենգավիթցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
նա նշեց, որ, ցավոք, այնպես է ստացվել, որ հայ ժողովրդի մի մասը շարունակում է վստահել մի քաղաքական ուժի, որը տապալել է ամեն ինչ։ Չկա մի ոլորտ, որը քայքայած չլինեն։
«Էնպիսի վիճակ է ստեղծվել, որ խոսող մարդ պիտի դառնամ։ Հուսով եմ՝ խոսող մարդ դառնալուց չի դադարի իմ գործող մարդ լինելու հանգամանքը։ Հասկանում ենք, որ ժշամանակակից աշխարհում խոսքի ուժը հզոր է։ Այդ խոսքը պետք է հասցնենք յուրաքանչյուր քաղաքացու՝ ուժեղ հայաստան կառուցելու համար։ «Հայաստան» դաշինքը գալիս է թռիչքաձեւ տնտեսական աճ ապահովելու համար, մեր երկիրը այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար»,- Շենգավիթում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում