Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանավանում մեծ ծավալի աշխատանքներ են արվել, եւ ես չեմ պատկերացնում, թե ոնց է կարելի գնալ մի տեղ եւ խոսել ընտրություններից, ձայներից, մարդկանց վստահությունից` ոչինչ չարած: Սա լկտիության նման մի բան է. ոչինչ չես անում, բայց գնում ես, ասում՝ դուք ինձ պարտք եք, որովհետեւ ես եմ: Ինչի՞ համար: Մենք եթե ասում ենք, որ մի բան անելու ենք, անում ենք: Եվ դա մենք ապացուցել ենք. ստեփանավանցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ մարդիկ դաշինքի օգտին քվեարկելու են թռիչքաձեւ տնտեսական աճ, անվտանգ երկիր ու սահմաններ ունենալու համար:
«Ատելության մթնոլորտում, այդ միջավայրում երբեք կառուցողական ոչինչ չի ստացվի: Եթե դու ուզում ես հաջողություններ ունենալ, ներդրումներ ունենալ, աշխատատեղեր ստեղծել, մարդկանց տրամադրությունը պետք է փոխես: Մինչեւ տրամադրությունը չփոխվի, ոչինչ չի լինելու: Քանի որ մենք գիտենք, որ գալու ենք իշխանության, տրամադրությունը սկսել ենք փոխել արդեն հիմա: Բանակ չունեցող երկիրը չի կարող թշնամի հարեւաններից մշտական վախի մեջ չապրել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը պատասխանեց նաեւ քաղաքացիների հարցերին, նշեց, որ մանկական առողջապահությունը պարտադիր պետք է դարձնել պետպատվերով: Մի բազմազավակ հայր էլ Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց լինել իր 4 երեխաների կնքահայրը:
Մանրամասն` տեսանյութում