կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-11 11:06
Առանց Կատեգորիա

Նոր լուսանկարներ` Ռուզաննա Խաչատրյանից

Նոր լուսանկարներ` Ռուզաննա Խաչատրյանից

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է Խաչվերաց տոնը եւ նոր լուսանկարներ հրապարակել:

«Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը:

Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, հարությամբ նորոգվելու, հաղթանակի և ցնծության տոն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը մեծաքանակ զորքով հարձակվում է Երուսաղեմի վրա և որպես անարգանք քրիստոնյաներին Սուրբ Հարության տաճարից գերեվարում Տիրոջ խաչափայտը: 14 տարի անց՝ 628 թ., Բյուզանդիայի Հերակլ կայսրը ետ է վերադարձնում Տիրոջ խաչափայտը և որպես հաղթության, անպարտելիության խորհրդանիշ կանգնեցում իր պատմական վայրում: Խաչի ազատագրման սրբագույն պայքարին մասնակցում է նաև հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ (VII-րդ դարի հայազգի բյուզանդական զորավար):

Քրիստոնեական յուրաքանչյուր տոն ևս մեկ հիշեցում է, որ
«ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է» (1 Հովհաննես 4։8)...

Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է՝ իբրև փրկության ճանապարհ, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն...

Սեպտեմբերի 11-ը մեր ընտանիքի համար իր ուրույն խորհուրդն ունի. այն մեր սիրո և միության օրն է:

Յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք, ապավինելով Խաչին՝ որպես հավատի, հույսի, սիրո, հաղթանակի և փրկության խորհրդանիշ, հետ կմղի իր սիրո և ընտանիքի վրա կախված յուրաքանչյուր չարիք: ԱՄԵՆ»,- գրել է նախարարի կինը: 

\"\"

\"\"

\"\"

\"\"