|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ամանորյա իր բաղադրատոմսը` հորթի մսից պատրաստված սթեյք:
Վերցնում ենք հորթի միս` մեծ կտոր, ծակծկում, դնում աղաջրի մեջ մեկ օր, որպեսզի արյունը հասցնի դուրս գալ: Աղաջրի մեջ ավելացնում ենք դափնու տերև, սև պղպեղ ու սխտոր: Աղաջրից հանելուց հետո ծակծկած տեղերում դնում ենք սխտորի նոր կտորներ, աղ և խաշում: Ջրի մեջ դարձյալ ավելացնում ենք դափնու նոր տերևներ: Երբ միսը խաշվում է, հանում ենք ջրից, վրան քսում մայոնեզով, տոմատով, կարմիր պղպեղով, աղով պատրաստված սոուս, ապա միսը դնում ջեռոցը: Պատրաստի սթեյքը շատ համեղ է, այն կարելի է ուտել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: