կարևոր
52285 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 17:31
Արցախ Մշակույթ

Գիրքը փաստաթուղթ է մեր ձեռքին` եկող սերունդներին փոխանցելու Արցախը վերադարձնելու երազանքը. Ռուզաննա Առաքելյան

Գիրքը փաստաթուղթ է մեր ձեռքին` եկող սերունդներին փոխանցենք, որ ոչ թե Արցախն իր պատմամշակութային տարածքով ընդամենը հիշողություն դառնա, այլ զգոն պահի նրանց, որպեսզի մտապահեն Արցախ վերադարձնելու երազանքը։ Այս մասին «Արցախ․ վտանգված ժառանգություն» գրքի շնորհանդեսին հայտնեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյան

Գրքի հրատարակումը իրականացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության  Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում