|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջը աղաղակ է այն մասին, որ իշխանությունները խոչընդոտում են բանակի հզորացմանը և վերականգնմանը. ռուսական ԶԼՄ–ների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ աղմկահարույց պատմությունից հետո վարչապետը պետք է ներողություն խնդրեր գլխավոր շտաբից և անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից: Փոխարենը նա հեռացրեց Խաչատրյանին պաշտոնից:
«Երեք տարի շարունակ բանակի ու գեներալների վրա հարձակումները պարբերաբար, անընդմեջ կրկնվում են: Դա պատերազմում կրած պարտության պատճառներից մեկն է: Կառավարությունը պետք է լինի կանխատեսելի և հասկանալի»,- շեշտեց Քոչարյանը:
Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությունը ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու դեպքում Արմեն Սարգսյանի համար երեք տարբերակ է նախատեսում, բայց նախագահը պետք է որոշի՝ ինքը «կո՞ղմ» է, թե՞ «դեմ»: