|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Պաշտոնավարման առաջին իսկ օրերից Հովիկ Աբրահամյանը մի շարք քաղաքական դեմքերի տվել է լուրջ խոստումներ, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ դրանցից գրեթե ոչ մեկը նա չի կարողանում կատարել, ընդհուպ Դավիթ Հարությունյանին առնչվող։
Ճիշտ է, Դ. Հարությունյանի՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի հարցն արդեն իսկ կարելի է լուծված համարել, սակայն խոստումը, որ վերջինս կդառնա նաև փոխվարչապետ, չի իրականացվի։ Մեր տեղեկություններով, սակայն, այդ ինստիտուտը չի ներդրվի։
Ի դեպ, Աբրահամյանը խոստումներ է տվել Աժ գրեթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահներին. ոչ միայն Վարդան Այվազյանին՝ էներգետիկայի նախարար, այլև Արտակ Դավթյանին և Թունելի Հակոբին՝ Հակոբ Հակոբյանին, տարբեր նախարարական պորտֆելներ են խոստացվել։
Այդ խոստումները նույնպես չեն կատարվի։ Մեր տեղեկություններով, նոր վարչապետն այժմ քննարկում է կառավարման համակարգի գլոբալ բարեփոխման՝ տարբեր նախարարություններ իրար միացնելու, որոշները մասնատելու կամ որպես նախարարություն վերացնելու հարցերը»,- գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։