Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Դաշնակցությունը գումարել է հանդիսավոր հավաք՝ ազդարարելով քարոզարշավի մեկնարկը։
ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը իր ելույթում ուշադրություն հրավիրեց ՀՅԴ կարգախոսին` իր հիմնադրման օրվանից ի վեր, դա ազատ, անկախ, միացյալ Հայաստանն է: Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից ՀՅԴ-ն, իբրև հարյուրամյակը անցած կուսակցություն, ստանձնել է Հայաստանի անկախությունն ու կայունությունը պահպանելու դերակատարումը: Այս 25 տարիների ընթացքում Հայաստանն անցել է լուրջ փորձություններով, որոնց ընթացքում ՀՅԴ-ն կատարել է իր հիմնական առաքելությունը` Հայաստանում իշխանությունը հավասարակշռել` թույլ չտալով, որ հանրությունը գլորվի անկայունության անդունդը:
«Մենք կայուն զարգացման քաղաքական ուժն ենք, և դրա հիմքում մարդն է: Մեր կարգախոսը` «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան»-ը, հենված է երեք կարևոր սյուների վրա` մարդ, ընտանիք, ազգ: Եվ չի կարող այս գագաթներից մի կետ ոտնահարված լինել: Մեր հիմնական հույսը հայ մարդն է, ով իրավունք ունի ազատ ապրելու իր հայրենիքում»,- ասաց Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ այսօր պատմական շանս ունի Հայաստանը` ձևավորելու լուրջ դերակատարում ունեցող խորհրդարան, որը կերաշխավորի իշխանության հավասարակշռումը: