կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-03 13:19
Տարածաշրջան

Բոլոր ահաբեկիչները վատն են. Էրդողանի նոր բացահայտումը

Բոլոր ահաբեկիչները վատն են. Էրդողանի նոր բացահայտումը
Չինաստանում G-20-ի գագաթաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Ըստ Demokrathaber-ի՝ նա հերթական անգամ խոսել է ահաբեկչության դեմ պայքարի մասին:
 
Ըստ Էրդողանի` ահաբեկչությունը չի լինում լավ կամ վատ: «Բոլոր ահաբեկիչներն էլ վատն են: Բնականաբար, հարկավոր է նրանց դեմ միասնական կեցվածք ցուցաբերել: Ահաբեկչության մեջ ներառված բոլոր կազմակերպություններն անիծված են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: