|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի խոսքով` մեր Սահմանադրությունը փոխելու հրատապ անհրաժեշտություն կա: Նա այսօր լրագրողներին ասաց, որ գործող Սահմանադրությունն այնքան վատն է, որ «ոչ» ասելու ռեալ հիմքեր ինքըս չունի:
«Ավելի լավ է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր առմամբ, ինչ առաջարկվում է, ընդունելի է, սակայն, ցավոք, սահմանադրական բարեփոխումների անվան տակ հաճախ չարափոխություններ են կատարվում: Կոնկրետ սահմանադրական այս փոփոխություններում չեն ներառվել Հանրային խորհրդի մի շարք առաջարկություններ»,- շեշտեց նա:
Սադոյանի խոսքով` Սահմանադրության փոփոխված տարբերակում չկա այն լիազոր անհատը, ով կարող է կրել պատասխանատվություն երկրի համար: «Իր նախընտրական խոստումները չկատարելու համար որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկի, մինչդեռ՝ նախագահը պետք է լինի արբիտր, հսկող անձ»,- ասաց Սադոյանը:
Նա նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, նույնիսկ Պարույր Հայրիկյանը միշտ երազել են դառնալ թագավոր, առաջին դեմք, և խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը շատերի երազանքները հօդս է ցնդեցնում: