|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստանում հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանում չի անում: «Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի»,- շեշտեց նա:
Արամ Սարգսյանն ընդգծեց. «Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ: Սա կլինի իրական հեղափոխություն»:
Նա նշեց` իր համար հեղափոխություն էր 1989-1990-ական թվականներին տեղի ունեցածը, երբ համակարգը փոխվեց: «Իսկ ներկայիս իրավիճակը երրորդ հանրապետության շարունակությունն է»,- հավելեց պատգամավորը: