Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է քուրդ զինյալների դեմ Սիրիայում սպասվող նոր ռազմական գործողություններին՝ հերթական սպառնալիքները հնչեցնելով նրանց հասցեին։
Ըստ CNN Turk-ի՝ Էրդողանը նշել է, որ իրենք ահաբեկչության դեմ շատ արդյունավետ են պայքարում, և անհրաժեշտ է, որ ամբողջ իսլամական աշխարհը պայքարի ահաբեկչության դեմ։
Այնուհետև նա ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի Մանբիջ շրջանի վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Ամերիկացիներին «ակրոբատներ» անվանելով՝ Էրդողանն ասել է. «Նրանք փորձում են Մանբիջի վերաբերյալ պատմություններով շեղել մեր ուշադրությունը և տապալել մեր վճռականությունը։ Մանբիջն այնպիսի բնակավայր է, որտեղ արաբներ են ապրել։ Սակայն մենք այժմ այնպիսի իրավիճակում ենք, որ Մանբիջը տալիս են ահաբեկչական կազմակերպություններին։ Այժմ էլ ասում են՝ տարածքը մաքրել են։ Եթե ահաբեկիչները դուրս չգան, Մանբիջ ենք մտնելու»։