Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքները ժողովրդի ուղղակի կամաարտահայտությունն են: «Արդար է, լավն է և այլն. կարելի է գնահատականներ տալ, բայց մի բան հստակ է՝ ժողովուրդն ասաց, որ ինքը եվրոպացի չէ, այլ ազգի չէ, որ իրեն հենց այսօր այսպիսի արդյունքներ են պետք»,- նշեց նա՝ հավելելով. «Ժողովուրդն անում է այն, ինչ իր հավաքական կամքն է թելադրում: Բռնություն չտեսանք մենք, ժողովուրդն իր ազատ կամքը դրսևորեց, և որևէ մեկը չի կարող դա ժխտել»:
Ալեքսանյանը, սակայն, կարծում է, որ նախընտրական փուլում քաղաքական ուժերի միջև գաղափարական պայքար չծավալվեց: «Ծրագիրը դեռ գաղափարախոսություն չէ: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, այս կամ այն ծրագիրը կարևոր է, ճիշտ է, բայց նաև երկրորդական է: Այն, որ գաղափարախոսական պայքար չընթացավ, դրա մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ քաղաքական ուժերը»,- ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով՝ ընտրակաշառքի գոյության հիմնական պատճառը ոչ ճիշտ ընդդիմադիր կեցվածք ընդունելն է: «Անձամբ դեմ եմ ընտրակաշառքին, բայց եկեք մի հատ տարբերենք ընտրակաշառքը բարեգործությունից: Ես, օրինակ, կարծում եմ, որ մարդիկ իրենց գործն արել են նաև տարվա ընթացքում, և հենց նրանք էլ շատ ձայն են հավաքել: Ընթացքում նրանք նյութապես օգնել են մարդկանց՝ ասֆալտ են արել, դպրոցներ և շատ ու շատ այլ բաներ»,- ասաց նա՝ ընդգծելով. «Ժողովուրդն իր կամքն է արտահայտել: Եթե արդյունքը վատն է, ուրեմն ժողովուրդը դրան է արժանի: Էս ժողովրդի կեցվածքի համար էս միջոցներն են պետք, այսինքն՝ այն վստահությունը, որ ունի կամ չունի կամ էլ ինչ դոզայով ունի քաղաքական ուժի նկատմամբ, դա երևաց: Այս ընտրություններից հետո ավելի շատ պետք է հետևություններ անել»:
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ քաղաքականությունը խոսքի ուժ է, իսկ մարդիկ ոչինչ չեն մոռանում: