Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է քվեարկելու մայիսի 8-ին` վարչապետի ընտրության ժամանակ:
«Կգա վախտը, կասեմ: Հանրապետական ֆրակցիայի անդամ ենք, ֆրակցիան ա որոշում, իսկ անհատական իմ կարծիքը` օրը կգա, կասեմ»,- ասաց նա։
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ նշեց. «Հո մենք անհատական չենք ընտրվե, Հանրապետական կուսակցությունն ա մեզ առաջադրե: Ֆրակցիան ինչ կորոշի, տենց էլ կանենք»։
Անդրադառնալով Ֆելիքս Ցոլակյանի` Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելուն ասաց. «Լավ արեց, էդի իրա խնդիրն էր»։
Հարցին` Հանրապետականի սխալը ո՞րն էր, որ այսպես եղավ ամեն ինչ, Սարոյանը պատասխանեց. «էդքան չեմ կարա ասել, էդ պատմությունը ցույց կտա` ով ինչ սխալ արեց, ինչ չարեց, ինչի համար արեց։ Իմ խիղճը մաքուր ա»:
Հարցին էլ` իրեն ընդդիմադիրի դերում պատկերացնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ես ե՞րբ եմ մթոմ իշխանության հետ եղել, հա էլ ընդդիմադիր եմ եղել, ինչը ժողովրդի խաթրին ա եղել, հելել ասել եմ։ Պռոստը վատը գիտե՞ք` ինչն ա, որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես էլի մնալու եմ իմ տեղում, էդ ա»:
Սարոյանը հավելեց, որ Ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ պիտի լինի: «Նիկոլ կլնի, Պողոս կլնի, Սեյրան կլնի, էդ ա: Տեսաք` ժողովուրդը ինչ ուզենա, կարա անի»,- ասաց նա:
Հարցին` չի՞ ցանկանում, որ իր անունն էլ ոսկե տառերով գրվի, նա պատասխանեց. «Այ մարդ, մեր անունը մթոմ նենց շատ ա գրված, մնաց ոսկե տառերով»: