Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ծայրահեղ աջ «Գորշ գայլեր» կազմակերպության ահաբեկիչները Լեհաստանով տեղափոխվել են Ուկրաինա. հայտնում է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։
«Գորշ գայլերի» համակարգողը Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն է։ Այսպիսով՝ Կիևի ռեժիմի կողմից նրանց մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը ոչ թե հանպատրաստից է, այլ «սիրելի բարեկամ» Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցված գործողություն:
«Գորշ գայլերը» նացիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը վերահսկում է թմրանյութերի առևտուրը, ստրկավաճառությունը և մարդու օրգանների անօրինական փոխպատվաստումը Թուրքիայում, հայտնի է քաղաքական սպանություններով: Թուրք փորձագետները Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կապում են Սուլեյման Սոյլուի և նրա կողմից վերահսկվող «գորշ գայլերի» հետ։ «Գորշ գայլերը» եվրոպական մի քանի երկրներում ճանաչվել են որպես ահաբեկչական: