|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում ևս մեկ կոչ է հղել Ռուսաստանին:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հիմա ավելի վատն են, քան երբևէ եղել են, և դա ներառում է սառը պատերազմը: Դրա համար որևէ հիմք չկա: Ռուսաստանին օգնություն է հարկավոր տնտեսությունում, ինչը հեշտ կլիներ անել, և մենք կարիք ունենք, որ բոլոր ազգերը միասին գործեն: Դադարեցրեք սպառազինությունների մրցավազքը»,- գրել է նա:
Նշենք, որ քիչ առաջ թվիթերյան իր էջում Թրամփը հայտարարել էր. «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայում արձակված ցանկացած հրթիռ: Պատրաստվի'ր, Ռուսաստա'ն, քանի որ դրանք կլինեն՝ գեղեցիկ, նոր և «խելացի»: Դուք չպետք է համագործակցեք մի կենդանու հետ, ով ամեն օր քիմիական գազով սպանում է իր ժողովրդին և դրանից հաճույք ստանում»: