|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ Հայաստան են վերադարձել Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալ նվաճած հայ մարզիկները: Հայ երկրպագուները մեծ ոգևորությամբ են դիմավորել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ով մրցավարական բացահայտ կողմնակալության պատճառով զրկվեց ոսկե մեդալից:
«Անչափ շնորհակալ եմ բոլորից: Ես իմ ժողովրդի կողմից մեծ սեր եմ զգում: Չեմ կարող սպորտից հենց այնպես հեռանալ` տեսնելով, թե ինչպես են դիմավորում ինձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Հարությունյանը:
Հարյուրավոր երկրպագուներ օդանավակայանում վանկարկում էին Միհրան Հարությունյանի անունը: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը Հանրապետության հրապարակում ինքնագրեր բաժանեց երկրպագուներին և լուսանկարվեց նրանց հետ: