Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՔԿ-ից հայտնում են, որ քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի 69-ամյա տղամարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարել է կնոջը և տեղեկանալով, որ վերջինս գտնվում է իրենց հարևանությամբ գտնվող տանը, գնացել է այնտեղ և տեսնելով որ կինը ծխում է, վիճաբանել են, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծոցագրպանից հանել է իր հետ նախապես վերցրած դանակն ու հարվածներ հասցրել կնոջը՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղ վնասվածքներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: