|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր վաղ առավոտյան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել: Զինծառայողին բռնել են Ոսկեհասկ գյուղում ու հանձնել են ռուս սահմանապահներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:
«Վաղ առավոտյան, մոտավորապես 7:30-08:00-ին, մեր գյուղացի երեք տղաներ նկատել են զինվորին, անմիջապես նստեցրել են մեքենան, տարել-հանձնել են ռուս սահմանապահներին: Նա զինված չի եղել ու դիմադրություն էլ ցույց չի տվել»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ դեպքի հետ կապված մանրամասներ դեռևս հայտնի չեն: