|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Գյուրիում՝ ռուսասական 102-րդ ռազմական բազայում, տեղի են ունեցել Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ անցկացվել են հանդիսավոր շարահանդես և երթ, ցուցադրական ելույթներ ու սպառազինության ցուցահանդես։
Առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող էր ավելի մոտիկից ծանոթանալ բազայի ստորաբաժանումների ժամանակակից զինտեխնիկային և զրուցել զինծառայողների հետ։
102-րդ բազայում Հաղթանակի օրը դարձավ ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին տուրք, այլև սերունդների ժառանգականության հիշեցում՝ նրանց, ովքեր հաղթանակ կերտեցին 1945 թվականին, և նրանց, ովքեր այսօր շարունակում են պահպանել խաղաղությունն ու հավատարմությունը զինվորական պարտքին։