կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-19 16:34
Հասարակություն

102-րդ ռազմաբազայից անհետացած զինծառայողի մոտ որևէ զենք չի եղել. Շիրակի գլխավոր դատախազ

102-րդ ռազմաբազայից անհետացած զինծառայողի մոտ որևէ զենք չի եղել. Շիրակի գլխավոր դատախազ

Տեղեկացրել էինք, որ երեկ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել Գյումրու 102-րդ ռազմաբազայից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:

Շիրակի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի հետ կապված` Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում են որոնողական աշխատանքներ: «Բացի այդ, առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ տվյալ անձը բնակարանից դուրս է եկել քաղաքացիական հագուստով և նրա մոտ որևէ զենք կամ հրազեն չի եղել»,-ասաց Գաբրիելյանը: