|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում «Ազգային ժողովրդական բևեռ» արմատական կազմակերպությունը հակառուսական ակցիա էր իրականացնում:
Համաձայն նշված կազմակերպության նախապես արված հայտարարության՝ պատճառը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Ակցիային գյումրեցիները չեն մասնակցում, քանի որ նրանք չեն աջակցում հիշատակված ակցիայի անցակցմանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին տեղեկացրել է, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հարակից տարածքից այս պահի դրությամբ 65 մարդ է բերման ենթարկվել:
«Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար»,-հավելել է Գաբրիելյանը: