Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«168 ժամի» տեղեկություններով` Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը։ Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել։ Ավելի հավանական է, որ նրան «խորհուրդ են տվել» արձակուրդ գնալ՝ Վլադիմիր Պուտինի աչքին չընկնելու համար։
Ռուզինսկին հայտնի է նրանով, որ երկու ամիս առաջ ռուսական բանակի «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, 102-րդ ռազմաբազան ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակում կմիջամտի պատերազմական գործողություններին։ Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմիցս պահանջել է պաշտոնական բացատրություն տալ Ռուզինսկու խոսքերին։ Միայն վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ դա կարող է լինել լրագրողի սխալի հետևանք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։