|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ժամանակը չէ խոսել ներքաղաքական խնդիրների մասին, որոնել պատճառահետեւանքային կապ, ժամանակն է խաղաղ հանգուցալուծմամբ ավարտել այս ամենը: ՀՀԿ նիստից հետո լրագրողների հարցին, թե որն է այս իրավիճակի պատճառը, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ այնուամենայնիվ ինչի՞ շուրջ են բանակցում եւ արդյոք Սասնա ծռերի պահանջներն ընդունելի՞ են, Շարմազանովը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ բանակցությունները, քննարկումները լրագրողների առջեւ պիտի բաց լինեն: Մենք պիտի շարժվենք մի՛ վնասիր սկզբունքով: Ավելի խաղաղ, ավելորդ էմոցիաներ չցուցաբերեք: Ես ապավինում եմ Աստծուն եւ բոլորիս բանականությանը»:
Դիտարկմանը՝ թե ինքն իրեն մեղավոր համարում է ստեղծված իրավիճակում՝ Շարմազանովն արձագանքեց. «Ես ինքս սուրբ չեմ եւ ունեմ բազում մեղավորություններ, բայց պատճառներ փնտրելու ժամանակը չէ»: