Առավոտյան քիչ ուշ արթնացա, քանի որ երեկ ուշ գիշեր կարևոր լայվ էինք ունեցել Կարմիր բլուրում ներկայաումս ընթացող պեղումների համար դրամահավաք կազմակերպելու համար՝ ամերիկահայ տարբեր գործիչների հետ: Եվ ահա ընկերներիցս մեկից ստանում եմ հաղորդագրություն, որ իմ մասին սպառնալից, կեղծ լուր է տեղադրված mamul.am կայքում: Հոդվածի հեղինակը, կամ ումից վերցրել է այդ կայքը, ինձ վիրավորում է, սպառնում է սատկացնել ինձ Էրեբունի թանգարանի արձանի տակ: Նյութում հստակ նշվում է իմ անունը: Սա ես համարում եմ սպառնալիք իմ կյանքի նկատմամբ, վիրավորանք և զրպարտություն՝ ինչը անպատասխան չի մնալու: Այս կապակլցությամբ մոտ օրերս ես դիմելու եմ ՀՀ իրավապահ մարմիններին և դատի եմ տալու վերը նշված կայքին: Նմանները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ հեղինակի սեպագրի վերաբերյալ սիրողական մակարդակի մտքերին անգամ չեմ ուզում անդրադառնալ: Լավ կլինի մի քիչ ծանոթանա Կարմիր բլուրից հայտնաբերված ուրարտական վահանի արձանագրությանը, որտեղ Էրեբունին հիշատակվում է որպես Er-e-bu-ni: Մնացածին չանդրադառնամ:
Միքայել Բադալյան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն