Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011-ն էլ բարեհաճ չեղավ Լոռու մարզի համար:
Տարբեր մասշտաբների սելավները, հեղեղներն ու սողանքները վնասներ են հասցրել մարզի գյուղական համայնքներին: Այս տարի արտակարգ պատահարներից տուժել է 125, տեղափոխվել հիվանդանոց` 91, մահացել` 34 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` դեպքերը նվազել են 51-ով. Լոռու մարզային փրկարարական վարչության` այս տարվա կիսամյակային հաշվետվության արդյունքներն են:
Մարզում արդեն հրդեհի 61 դեպք է գրանցվել, 4-ը` մահվան ելքով: Լոռիում նաև ուժեղ քամիների դեպքեր են գրանցվել, վնասվել են սյուներ, տանիքներ, այգիներ: Ուժեղ կարկուտից մարզի 54 համայնք նյութական վնաս է կրել: Կայծակահարությունից Լեջան համայնքի մի բնակիչ է մահացել: Հորդառատ անձրևներն ու սելավները ևս քիչ անհանգստություն չեն պատճառել եղանակային կամակորություններին ծանոթ լոռեցուն: Մարզում կան գրեթե բոլոր տեսակի տարերային ու տեխնածին աղետների սպառնալիքները: Արտակարգ դեպքերի հետևանքով առաջացած նյութական վնասի չափը գրեթե 500 մլն է:
ԱԻՆ Հայաստանի փրկարարական ծառայության տնօրեն գեներալ մայոր Սերգեյ Ազարյանը, որ ներկա էր Լոռու մարզային փրկարարական ծառայության կիսամյակային հաշվետվությանը, ծառայության պետ Հրաչ Անտոնյանից, թվերից բացի, այլ տվյալներ էր պահանջում, գործնական քայլեր, առաջարկներ, որոնք համակարգում դրական տեղաշարժերի կհանգեցնեն: Այն, որ նախորդ տարվա համեմատ դեպքերի նվազել են, համարեց Աստծո գործը, ոչ թե փրկարարի:
Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Դարբինյանը առաջարկներից երկուսը ներկայացրեց` տեխնիկական միջոցների նորացում և փրկարարի աշխատավարձի բարձրացում: Ս. Ազարյանը պատասխանեց, թե ծրագրեր կան տեխնիկական վերազինության ուղղությամբ, երկրորդ հարցին չանդրադարձավ:
Աննա Պեչենևսկայա