կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 12:39
Քաղաքական

Ձերդ գերազանցություն, մենք ապավինում ենք ձեզ` այսօր, միշտ եւ հավիտյանս հավիտենից

Ձերդ գերազանցություն, մենք ապավինում ենք ձեզ` այսօր, միշտ եւ հավիտյանս հավիտենից

ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը «կիսատ-պռատ» է ծանոթացել Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին. «նյարդերը չբավականացրեցին, որ մինչև վերջ կարդա»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Թադևոսյանն ասած, որ միայն ընդհանուր եզրույթներին է ծանոթացել:

 

«Ես չեմ կարծում, որ ազգային արժանապատվությունն այդքան էժանացել է, որ կարելի է նմանատիպ աղաչական նամակով դիմել մեկ այլ պետության և փորձել ինչ-որ մի տեղ փնտրել այդ պետության թևերի տակ, և այդ «ինչ-որ մի տեղը» կարող են ուղիղ իմաստով հասկանալ, այսինքն` գարշահոտ լինի»,-անդրադառնալով նամակի բովանդակությանը` ասաց Թադևոսյանը:

 

Զոյա Թադևոյանի խոսքով` մենք զարգանալու, եւ' տնտեսապես, եւ' քաղաքականապես անկախ լինելու հնարավորություն ունենք, և այս պարագայում ամենևին էլ կարիք չկար նման ռևերանսների:

 

«Համենայնդեպս, Զորին իրավունք չունի նման բան անելու այս ազգի անունից, Ղարաբաղի անունից»,-նշեց նա:

 

Անդրադառնալով այն տեսակետին, որ Բալայանն «ինքնագլուխ» չէր կարող նման նամակ գրել` Թադևոսյանն արձագանքեց. «Իհարկե, չէր կարող: Իհարկե, դա նախապես պլանավորված էր, իհարկե, դա Բաղրամյան 26-ում կայացրած որոշում էր: Դրանով ուզում են Պուտինի բարեհաճությունը վերականգնել` կապված Եվրազեսի և ԵՄ ազատ առևտրի և ասոցացման համաձայնագրի տապալման հետ, և այդ խաղերի մեջ կապիկությունը ինչ-որ չափ ծածկելու նկատառումով , որովհետև շատ սխալ և երկերեսանի արտաքին քաղաքականություն էր վարվում, ինչի պատասխանը մի օր պետք է տրվեր»:

 

Թադևոսյանը նաև կարծիք հայտնեց, որ այս նամակը հնարավորություն էր` ասելու` «Ձերդ գերազանցություն, մենք ապավինում ենք ձեզ` այսօր, միշտ և հավիտյանս հավիտենից»:

 

ՀԱԿ անդամը, միևնույն ժամանակ, շատ ուրախ է, որ հասարակությունը, մեծ հաշվով, մերժում է նման երևույթը, որովհետև դա, ըստ նրա, սարսափելի տհաճ և նողկալի երևույթ է: