Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բայց ամեն ինչ այդքան հարթ չէ: Ինչպե՞ս վարվել, եթե եկեղեցին հարազատ է քեզ, ազգային է: Ազգային է եւ իշխանության, եւ ընդդիմության նկատմամբ: Իշխանությունը խուսափելու տեղ չունի «ազգային եկեղեց» հասկացությունից, չգիտի, թե ինչպե՞ս կարող է ազգային պետությունը ազգային եկեղեցուց անջատ լինել: Եթե անջատ է, ինչու՞ է ազգային, եթե ազգային է, ինչո՞վ ազգային չէ կաթոլիկությունը կամ բողոքականությունը: Այս հարցերն իշխանությունն ինքն իրեն չի տա, որովհետեւ քրիստոնեության դերի մասին նա կարող է մտածել 301-ից հետո: 301-ից առաջ կար դեռեւս միայն Քրիստոսը: Հետայսու Քրիստոս չկա, կա Գրիգոր Լուսավորիչ, որը չկարողացավ Տրդատին ասել՝ ես չեմ եկել քո ազգին քրիստոնյա դարձնեմ, եկել եմ, որ սովորես մարդուն հանգիստ թողնել: Որովհետեւ ամենաազգայինը մարդու վրա քաղաքական հաշվարկներ չանելն է, իշխանությունդ նրա միամտությամբ չլցնելն է: Այսպիսի բաներ եկեղեցին ոչ մի իշխանության չի ասել, որովհետեւ Քրիստոսն այլեւս չկա:
Եկեղեցին գիտի, որ ազգային չեն լինում, բայց իշխանությունը հո չգիտի՞: Եկեղեցին գիտի, որ Քրիստոսը եւ իշխանությունը հակոտնյաներ են, իսկ իշխանությունը չգիտի: Բայց եւ եկեղեցին, եւ իշխանությունը գիտեն՝ քրիստոնեությունը եւ իշխանությունը կարող են ենթադրել միմյանց, թեպետ կոմս Տոլստոյն այս կարծիքին չէր:
Չկարողանալով գտնել պատասխանը միգուցե այդպես էլ իրեն չտանջող հարցի, թե իրարից անջատ երկու միավորներ ինչպե՞ս են լինում ազգային նույն տարածքում, իշխանությունը դառնում է եկեղեցու բաժնեմաս. դիցուք, իր տնօրինելիքը՝ հողը եւ գույքը, հանձնում է եկեղեցուն, քանի որ ձեռք է բերելու կոնկրետ բարեհաճություն կոնկրետ մեղքի հանդեպ, որն իրենից՝ իշխանությունից անպակաս է: Կամ հակառակը՝ եկեղեցին է դառնում իշխանության բաժնեմաս, որն իշխանության պես չունի պատասխանը հարցի, թե ինչու՞ են բանակում սպանվում հայորդիներ: Ի վերջո իշխանությունն այսօր տիրապետում է մի եկեղեցու, որը միայն իրեն է հաշվետու: Այսինքն` հաշվետու է իշխանության մեղքի բաժնետեր լինելով: Հաշվետու է իշխանությանը հանգիստ թողնելով այնտեղ, որտեղ իրենից բացի իշխանությունն ուրիշ ոչ մեկին չի ճանաչում: Մինչդեռ եկեղեցին մի մեծ հարց է՝ ուղղված յուրաքանչյուրին, ով միայն ինքն իրեն գիտի՝ իսկ ու՞ր մնաց Աստված: Բայց երբ եկեղեցին դադարում է լինել թեկուզ անպատասխան այդ հարցը, որի մեջ յուրաքանչյուրն ազատ է կարդալու պատասխաններ, Արարատ քաղաքից մի կին իր երեխաներին սպանելուց առաջ կարող է շպրտել յուրաքանչյուրի երեսին՝ ինձ մոտ Աստծու անուն չտաք: Գոնե հանուն դեռ ապրող երեխաների հանգիստ թողեք Աստծուն:
Սեյրան Հանոյան