Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ «Սատանայական տաճար» կազմակերպության ակտիվիստները նախազգուշացրել են Միսիսիպիի իշխանություններին, որ նրանց դեմ դատական հայց կներկայացնեն, եթե նահանգի նոր դրոշին հայտնվի «Ապավինում ենք Աստծուն» գրառումը. տեղեկացնում է yerkir.am-ը` The Hill-ին հղումով:
Հունիսին Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը օրենք է ստորագրել դրոշի տեսքի փոփոխության մասին, որն ուժի մեջ էր ավելի քան 120 տարի, և դրոշին առկա էր Կոնֆեդերացիայի դրոշը` կարմիր դաշտում Անդրեաս առաքյալի կապույտ խաչը` աստղերով:
Միսիսիպին վերջին նահանգն է, որը հակառասիստական ակցիաների պատճառով պատմության ու անցյալի ականավոր դեմքերի հանդեպ վերաբերմունքի վերանայման պատճառով հրաժարվում է Կոնֆեդերացիայի խորհրդանիշերից: Ենթադրվում է, որ դրոշից կհանվի խաչը, սակայն անպայման մնալու է «Ապավինում ենք Աստծուն» արտահայտությունը: Դրոշի տեսքը մշակելու է դեռևս չձևավորված հանձնաժողովը, իսկ նոյեմբերին նոր դրոշը դրվելու է քվեարկության:
«Սատանայական տաճար»-ի իրավաբանը նահանգի գլխավոր դատախազ Լին Ֆիտչին գրած նամակում դրական է համարել Կոնֆեդերացիայի մարտական դրոշից հրաժարվելը, սակայն զգուշացրել է, որ կազմակերպությունը դատական հայց կներկայացնի, եթե «Ապավինում ենք Աստծուն» արտահայտությունը հաստատվի: Նամակում ասվում է, որ եթե դրոշին անպայման պետք է լինեն կրոնի հետ կապված գրառումներ, ապա պետք է հիշատակվի նաև սատանան:
Ակտիվիստները նշում են, որ տեղի որոշ բնակիչների համար դա խնդրահարույց է,, սակայն իրենց կարծիքով, իշխանությունները պետք է հարգեն աթեիստների, սատանիստների և այլ` ոչ աստվածապաշտ դավանանքների ներկայացուցիչների զգացմունքները:
Նրանք նաև առաջարկում են ընդհանրապես հրաժարվել դրոշի վրայի կրոնական արտահայտություններից:
«Սատանայական տաճար» կազմակերպությունը համարվում է կրոնական, ստեղծվել է 2013-ին Հարվարդի շրջանավարտների կողմից: