կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-15 12:51
Հասարակություն

Թուրքիայից Հայաստան տեղափոխված հայ գործարարին ռիսկերը չեն վախեցնում

Թուրքիայից Հայաստան տեղափոխված հայ գործարարին ռիսկերը չեն վախեցնում

34 տարի Թուրքիայում գործարարությամբ զբաղվող Օնիկ Կոլուկիսայանը մտադրվել է բիզնեսը տեղափոխել հայրենիք: Լրագրողների հետ զրույցում երիտասարդ գործարարը նշեց, որ արտադրում է կանացի և տղամադրու կաշվե պայուսակներ, որը արտահանում է Իտալիա, ԱՄՆ, Հոլանդիա, նաև Թուրքիայում է վաճառվում:

«Բայց Թուրքիա չեմ ուզեր ալ շարունակել այս գործը, այլ կուզեմ Հայաստան գործել, որովհետև Թուրքիա օրեցօր լավ չի ըլլա»,-ասաց նա և հավելեց, թե սիրացիները շուկան վերացրել են և հայերի համար այդ ոլորտում խնդիրներ առաջացրել: Լրագրողների հարցին, թե բիզնեսը տեղափոխելուց առաջ հետաքրքրվե՞լ է արդյոք Հայաստանում առկա ռիսկերից. «Ոչ բարեկամներ ունիմ, անոնցեն պիտի սովրիմ»,-ասաց նա և նշեց, թե շուկան էլ դեռ չի հասցրել ուսումնասիրել. «Տակավին նոր եկա»:

Ի դեպ,ազգությամբ հայ գործարարին Հայաստանում ռիսկերը չեն վախեցնում, քանի որ Թուրքիայում արդեն իսկ գործել է ռիսկային պայմաններում: «Մենք Թուրքիայում արդեն հայ ըլլալու համար ռսիկի մեջ ենք, հիմա ավելի բազմություն Թուրքիայի կա, մենք հայ ըլլաով ավելի փոքր ենք, սիրիացիներն ավելի շատ են»,-ասաց նա: Նա նշեց նաև, որ Թուրքիայում գործում է ոչ հայկական անվամբ՝ խուսափելով հնարավոր դժվարություններից: