Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր իրավապահ մարմինների համակարգը ակնհայտորեն չունի անկախություն և վերածվել է ինչ-որ քաղաքական ուժի կամակատարի։ Այս մասին «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը։
«Բայց այստեղ կարելի է տեսնել, որ իրավապահ մարմինները ոչ թե պարզապես ինչ-որ ուժի կամակատարան են դարձել, այլ դարձել են ինչ-որ քարոզչական ուժի բլոկի կամակատարը։ Մենք ունենք իշխանություն, որի միակ խնդիրը իշխանության մնալն է, որև որևէ այլ շահ չի գերադասում իրենց իշխանության մնալու շահից բացի, բոլոր հարցերը երկրորդական են, կարևորում են միայն իրենց իշխանության դիվական մոլուցքը։ Այս նպատակին հասնելու համար կան բլոկներ, նրանց թվում առաջնային տեղ ունի քարոզչական բլոկը։ Այն բոլոր քրեական հետապնդումները, որոնք մենք տեսնում ենք, դրանք, ըստ էության բովանդակազուրկ են ոչ միայն այն տեսանկյունից, որ դրանք խտրականության դրսևորում են, կամայական մեկնաբանության դրսևորում են, այլև որևէ դատավարական քրեաիրավական հետևանք չեն կարող առաջացնել։ Օրինակ անցած են վաղեմության ժամկետները, հոդվածը ապաքրեականացված է, օրինակ երեկ չէ առաջին օրը թերթի գլխավոր խմբագրի նկատմամբ վաղուց հանգուցյալ հոդվածով քրեական հետապնդում հարուցվեց։ Այսինքն որևէ պատժի այդ մարդիկ չեն կարող ենթարկվել»,- ասաց նա։
Իրավաբանը հարց ուղղեց, թե ինչու են մեր իրավապահ մարմինները, երբ իրականում այսքան խնդիրներ կան, թմրանյութերի ապօրինի ծավալի աճի մասին խոսում, բռնությամբ զուգորդված հանցագործությունների մասին խոսում, կամ շատ բաներ, որով պետք է զբաղվեն մեր իրավապահ մարմինները, բայց ռեսուրս են ծախսում այն գործերի վրա, որոնք ապագա չունեն․
«Ինչո՞ւ է այսքան ռեսուրս ծախսվում, քարոզչական նպատակով։ Սա շատ կարևոր գործոն է, որ մենք պետք է գիտակցենք գնահատելու համար իշխող քաղաքական ուժի քաղաքականությունը, որն իրականացվում է իրավապահ մարմինների միջոցով։ Իսկ դա իրավապահ մարմինների միջոցով իրականացվող քաղաքականություն է, այլ ոչ թե իրավապահ մարմինների սեփական կամքի դրսևորում։ Ինչպես է դա իրականացվում, դա ամեն գնով յուրայիններին շարելն է խաղատախտակին։ Այդ պաշտոնները շատ նման են շախմատային ֆիգուրների, ուղղակի շարում են իրենց պետքական ֆիգուրները և որևէ խտրություն չեն դնում, թե արդյոք օրենքը դրա հնարավորությունը տալիս է, թե՝ ոչ։ Կան փաստացի մարդիկ, ովքեր օրենքից բարձր են այսօր»,- ասաց նա։