|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Շչոլկովսկի շրջանի վարչությունը նախաքննչական ստուգում է իրականացնում «Գրանդ» ընկերությունների ղեկավար Գրիգոր Աղեկյանի նկատմամբ. հայտնում է Росбалт-ը: Նրան կասկածում են մարտական ատրճանակից մերձմոսկովյան Ֆրյազինոյի փոխքաղաքապետի վրա կրակելու մեջ:
Պարբերականի աղբյուրի համաձայն` դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Այդ օրը փոխքաղաքապետն ու մունիցիպիալ հսկողության բաժնի աշխատակիցները եկել էին «Սպուտնիկ» առեւտրի կենտրոնի մոտ` գովազդային կառույցների ապամոնտաժման համար, որոնք, ըստ պաշտոնյաների, ապօրինի էին տեղադրվել։ Այնտեղ էր գնացել նաև Գրիգոր Աղեկյանը` իր թիկնապահներով։ Նա սպառնացել է աշխատակիցներին, որից հետո կրակել փոխքաղաքապետի վրա: