Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի «լռությունը» եւ խուսափողական պահվածքն անհանգստություն են առաջացրել ՔՊ-ում։ «Պատմական» հանդիպումից 1 շաբաթ է անցել, սակայն Փաշինյանը դեռ չի հանդիպել նրանց հետ, չի ներկայացրել հանդիպման ոչ հրապարակային դրվագները, չի տվել գնահատականներ, ինչպես արել է սովորաբար Հայաստանից դուրս հանդիպումներից հետո։ Հատկապես որ վերջերս նա առավոտից ուշ երեկո ԱԺ-ում էր՝ մասնակցում էր կառավարության 5-ամյա ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը:
ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր «ուսապարկերին», ավելին` չորեքշաբթի կեսօրից հետո արդեն հայտնի էր, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորները հարցազրույցներ էին տվել, որ գնալու են դատարան՝ Արմեն Աշոտյանին տված իրենց երաշխավորությունը ներկայացնելու, եւ Փաշինյանը կարող էր հրահանգել թիմին` արագ ավարտել հարցուպատասխանն ու փակ նիստ հրավիրել, սակայն դա էլ չի արել՝ խորացնելով իշխանական թիմի կասկածները»: