|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այն, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում, մեծ առումով, ոչ թե մենք, այլ հենց Արևմուտքն է դրանից տուժելու: Այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նա նշեց, որ կարևորն այն է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ուս ուսի են տվել և փորձում են տնտեսական հարցեր լուծել: «Պատժամիջոցները մեզ չեն վախեցնի: Թող Արևմուտքը մտածի` հետո ինչ է անելու: Պետք է նշեմ, որ Հայաստանը մեզ շատ է օգնում` ՌԴ-ում հայկական մեծ թվով խանութներ են բացվել, որոնք իրականացնում են, մասնավորապես, կաթնամթերքի, մրգերի, բանջարեղենի վաճառք»,- ասաց դեսպանը: