Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր զգուշացրել է, որ հնարավոր է` Իրանի միջուկային օբյեկտներին «կանխարգելիչ հարված» հասցվի, եթե Թեհրանը չհրաժարվի ռազմական միջուկային ծրագրի զարգացումից. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
«Իրանի ռազմական, միջուկային եւ հրթիռային հավակնություններն աճող սպառնալիք են, ինչը կարող է հանգեցնել իրանական օբյեկտներին կանխարգելիչ հարվածների, որոնք էլ համաշխարհային ճգնաժամ կհրահրեն, ինչը Ֆրանսիան ամեն գնով չէր ցանկանա թույլատրել»,- Ֆրանսիայի դեսպանների ամենամյա համաժողովում հայտարարել է նախագահը:
Նա չի նշել երկրները, որոնք կարող են մասնակցել այդ գործողությանը:
Սարկոզին նաեւ հանդես է եկել Թեհրանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու առաջարկությամբ: «Իրանը հրաժարվում է լուրջ հիմքի վրա բանակցություններ վարել եւ նոր սադրանքներ է պատրաստում: Միջազգային հանրությունը պետք է արժանի պատասխան տա այդ մարտահրավերին: Եվ նա կարող է դա անել, եթե միասնականություն, վճռականություն ցուցաբերի եւ ուժեղացնի պատժամիջոցները: Մեր սխալը հետեւանքները թերագնահատելն է, որոնք օրեցօր ավելի սուր են զգացվում»,- նշել է նա: