Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ Լենինգրադի մարզի Շլիսելբուրգ քաղաքի ավտոսպասարկման կետերից մեկում հունվարի 31-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացի երկու գործարարներ են մահացել: Նախնական վարկածով՝ կոնֆլիկտի պատճառ են դարձել գումարային խնդիրները: Մահացածներից մեկը` 1956 թվականին ծնված Հրայր Վարդանյանը, Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր:
Yerkir.am-ին Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը պատմեց, որ մահացածի ընտանիքը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի` ՌԴ: «Հա\'մ առևտրով էին զբաղվում, հա\'մ էլ շինարարությամբ: Երեք տղա ուներ ու կին: Կինն այդ ժամանակ այնտեղ չի եղել: Նորմալ ընտանիք է, աշխատող մարդիկ են: Հրայրի սպանության մասով կարող եմ ասել, որ պատահականություն է»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ Հրայր Վարդանյանին, ամենայն հավանականությամբ, ՀՀ կտեղափոխեն վաղը: