Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ելույթ ունեցավ` գովելով վարկային համաձայնագիրը: Նա հիշեցրեց, թե ինչ կրքերով էր բորբոքված հասարակությունը, երբ խոսքը գնում էր Պերմյակովին անհապաղ Հայաստանին հանձնելուն: Ըստ պատգամավորի` այսօր արդեն Պերմյակովը հանձնված է ՀՀ արդարադատությանը, և դա, ըստ նրա, Հայաստանի իշխանությունների տարած աշխատանքի արդյունքն է:
Տեղից բորբոքված արձագանքեց «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ Խոսրով Հարությունյանը ապատեղեկատվություն է տարածում ու խաբում մարդկանց:
«Ուրեմն` եթե կա մեկը, ով համառորեն փորձում է հանրությանը մոլորեցնել, դա պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ և կարող եմ ապացուցել»,- զայրացավ Խոսրով Հարությունյանը:
Մի քանի ՀՀԿ-ականներ տեղից արձագանքեցին. «Այո, այդպես է»: