Ըստ 
«Փաստինֆո»-ի` անցած գիշեր «Օմեգա» գիշերային ակումբի պարսիկ հաճախորդին այնպես են ծեծել, որ նա հայտնվել է հիվանդանոցում: 
 
 
«Ոստիկանություն զանգահարած «Օմեգա» գիշերային ակումբի կառավարիչը հայտնել է, որ իրենց պարսիկ հաճախորդը վիճաբանել է իրենց հետ և աստիճաններից ընկել:
 
Իսկ «Էրեբունի»  հիվանդանոց տեղափոխված ԻԻՀ 46-ամյա քաղաքացին շտապ օգնության բժշկին հայտնել է, որ գիշերային ակումբում իրեն ծեծի են ենթարկել: Ավելի ուշ արդեն պարզվել է, որ հաճախորդին ծեծողն ու նրա ձեռքը կոտրողը եղել է «Օմեգա»-ի անվտանգության աշխատակիցը:
 
Իսկ թե ինչն է եղել հաճախորդին այդպես ծեծելու պատճառը, կպարզվի արդեն քննության արդյունքում»,- կարդում ենք կայքում: