Եղվարդի խճուղում գտնվող «Դուբայ» մոթելի դիմաց երկու անձանց միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, հայտնում է News.am-ը:
«Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ի կեսգիշերին: Կայքին հայտնի է դարձել, որ մոթելի հաճախորդներից մեկը վիճաբանության է բռնվել մատուցողուհու հետ, ինչը վերածվել է քաշքշոցի եւ փոխադարձ հայհոյանքների: Բանը հասել է նրան, որ մատուցողուհին իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է տղամարդուն` կրծքավանդակի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս 25 տարեկան է»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: