|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Այսօր լրագրողները տրանսպորտի և կապի, նաև արտակարգ իրավիճակների նախարարներից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ու նրա հարազատների ունեցած` չհայտարարագրված ճոխ անշարժ գույքի մասին հրապարակումները:
Գագիկ Բեգլարյանը նախ նշեց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ, ապա հավելեց. «Նույնն է, թե ես լրագրողներից հարցնեմ կոռումպացված ու ձերբակալված լրագրողների մասին ու պահանջեմ պայքարել նրանց դեմ: Կոռուպցիայի դեմ պայքար ասելով` պետք է հասկանալ կոռուպցիա բոլոր ոլորտներում, բոլոր դաշտերում: Մենք բոլորս պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ: Գագիկ Խաչատրյանի դեպքում երևի հերյուրանք է, անհնար է` նա ունենա մի բան, բայց չհայտարարագրի»: Նա հավելեց, որ ինքն էլ չունի չհայտարարագրված ունեցվածք:
Արմեն Երիցյանն էլ ասաց. «Ես այդ առիթով ոչինչ չեմ կարող ասել, իրեն հարցրեք»: