Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Իրավիճակը բարդ է, բայց այնուամենայնիվ մենք հաստատակամ ենք, մեր մարմինը ծանր վիրավոր է, բայց մեր ոգին անկոտրում է։ Անկախ տարբեր պրովակացիաների, Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումների, մենք մեր ճանապարհից շեղվողը չենք, իսկ կրակոցներ, պրովակացիաներ միշտ եղել են և դժբախտաբար կլինեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Ընդհանրապես մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում՝ բարբարոսություն են անում, ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարարերը, փորձ է կատարվում հայազրկել մեր մշակութային կոթողները, իրենցով լիներ կոչնչացնեին օրինակ Դադիվանքը, բայց հիմա փորձում են այլ կերպ ոչնչացնել հայկականությունը, դա նույնն է, երբ Էրդողանն ասում էր թուրքերն առաջինն են իջել Լուսինի վրա․․․ քաղաքակիրթ աշխարհը պետք է ինչ-որ կերպ արձագանքի, ինչքան պետք է միայնակ պայքարենք»,- ասաց Բաբայանը։
ԱՀ արտգործանախարը պնդում է, Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, դա համարելով աընդունելի։